Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Մի ողջ համակարգ մի մարդու գործ չի արել

Մի ողջ համակարգ մի մարդու գործ չի արել
20.03.2019 | 19:36

Պն նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը բաց նամակը ուշագրավ տեղեկություններ է հաղորդում հանրությանը։ Հետաքրքիր է, որ մեկ մարդու մի նամակ ավելի շատ փաստեր է հայտնում Ռոբերտ Քոչարյանի մասին(անկախ նրանւց, թե դրանցից քանիսը կհերքի Քոչարյանը), քան մեկ տարվա ընթացքում մի ողջ իրավական համակարգը՝ քննչական գործողություններով։ Վահան Շիրխանյանի նամակի առնչությամբ քննչական գործողություններ պետք է սկսվեն։ Սակայն իշխանությունը կգնա՞ այդ ճանապարհով։ Այս իշխանություններին հետաքրքիր է Քոչարյանը միայն Մարտի 1-ի գործով, նրանք Հոկտեմբերի 27_ը բացահայտելու, առավել ևս ավելի վաղ իրականացված մութ գործերին անդրադառնալու խնդիր չեն դրել։ Իսկ եթե, այնուամենայնիվ, այս նամակին ընթացք տրվի շատ մարդիկ կարող են հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում։ Բայց դա այս իշխանությանը պե՞տք է։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2508

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ